Մշակույթ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում հայկական պատվիրակությունը դժվարությունների է հանդիպել

analitik.am

Հայկական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում բավականին դժվարությունների է հանդիպել՝ լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու գործընթացում: Այդ մասին կառավարության նիստից ավարտից առաջ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Երկուշաբթի օրը մեր պատվիրակությունը, որը գլխավորում են ՀՀ արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը և Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն այդ գործընթացը: Բավականին մեծ դժվարությունների ենք հանգել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում»,-  ասաց Պողոսյանը:


Նախարարը, միաժամանակ, շնորհակալություն հայտնեց ԱԳՆ-ին՝ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Նույն շարքից