Սպորտ 

Յոզեֆ Բլատերը վերընտրվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

analitik.am

Ցյուրիխում մայիսի 29-ին կայացած ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում 79-ամյա Յոզեֆ Բլատերը վերընտրվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Շվեցարացին հաղթեց իր միակ մրցակից, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնին, ով հրաժարվել է մասնակցել քվեարկության երկրորդ փուլին:



Առաջին փուլում Բլատերը հավաքել է 133 ձայն, իսկ 39-ամյա Ալին՝ 73: Յոզեֆ Բլատերը 5-րդ անգամ ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ: Նա 1998-ից է գլխավորում այդ կազմակերպությունը:

 

 

Մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էին Ցյուրիխում: Այդ սկանդալից հետո ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին հայտարարել էր, որ եթե Բլատերը վերընտրվի, ՈւԵՖԱ-ն կարող է խզել կապերը ՖԻՖԱ-ի հետ: 

Նույն շարքից