Միջազգային 

Մոսկվան իրեն վերապահում է ի պատասխան Լատվիայի գործողությունների միջոցներ ձեռնարկելու իրավունք

analitik.am

Մոսկվան իրեն վերապահում է ի պատասխան Լատվիայի գործողությունների միջոցներ ձեռնարկելու իրավունք:  Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

 

«Դեսպանին (Լատվիայում) տեղեկացվել է, որ այդ ոչ բարեկամական քայլը, որը աշտոնական Ռիգայի կողմից ձեռնարկվել է հակառուսական գծով, Ուկրաինայում իրադարձությույունների համատեքստում, չի կարող բացասաբար չազդել երկկողմ հարաբերությունների վրա: Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է լատվիական կողմի վրա: Մենք վերապահում ենք պատասխան համարժեք միջոցներ ձեռնարկելու իրավունք»,- նշել են ՌԴ արգործնախարարությունում:

 

Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչի որոշումով արգելվել էր այդ երկիր մուտք գործել ռուսաստանցի երգիչներ Օլեգ Գազմանովին, Իոսիֆ Կոբզոնին և Վալերիային:

 

Նույն շարքից