Հիշում եմ և պահանջում 

Մոսկվայի ոստիկանությունը կանգնեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակի ավտոարշավը. աղբյուր

analitik.am

Մոսկվայի ոստիկանությունը ուրբաթ Լենինգրադյան մայրուղում կանգնեցրել է Հայաստանից մեկնած անձանց մեծ ավտոշարասյուն, որոնք նշում էին Հայոց ցեղասպանության տարելիցը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց իրավապաշտպան մարմինների աղբյուրը։



«Մի քանի տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը կանգնեցված է, ստուգումներ են իրականացնում ոստիկանությունը և ՕՄՕՆ-ը»,- ասաց գործակալության զրուցակիցը։



Մոսկվայի ՆԳՆՊՎ-ից հաստատեցին ավտոշարասյունը կանգնեցնելու մասին լուրը։



«Կանգնեցվել է մոտ 50 ավտոմեքենա, որոնք շարժվում էին շարասյունով` ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով։ Կանգնեցնելիս վարորդները չէին ենթարկվում ոստիկանության աշխատակիցների պահանջներին։ Իրականացվում են վարորդների և ուղևորների ստուգումներ»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց վարչության աշխատակիցը։

Նույն շարքից