Բիզնես 

Մոսկվայի բորսայում սեպտեմբերի 1-ին դոլարի և եվրոյի փոխարժեքի աճ է գրանցվել

analitik.am

Մոսկվայի բորսայում սեպտեմբերի 1-ին դոլարի եւ եվրոյի փոխարժեքի աճ է գրանցվել: Ուկրաինայի դեպքերի ֆոնին դոլարը հասել է պատմական առավելագույնին, եվրոն մայիսից հետո առաջին անգամ հասել է 49 ռուբլու: Առավոտյան դոլարն արժեր 37,39 ռուբլի, եվրոն հասել էր 49,09 ռուբլու, հայտնում է AFP-ն:

Փորձագետները ռուբլու վրա ճնշումը բացատրում են աշխարհաքաղաքականությամբ, նշում է «Ինտերֆաքսը»:

Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովում պայմանավորվածություն էր ձեռք բերվել  Ուկրաինայում իրադրության լարվածության սրման դեպքում  նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք կարող են անդրադառնալ ֆինանսական եւ էներգետիկ  հատվածների վրա: Երկրները նախատեսում են որոշակի առաջարկներ մշակել շաբաթվա ընթացքում: 

The Wall Street Journal թերթը հայտնում է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք աշխատում են ԵՄ-ի հետ սերտ համագործակցությամբ` պատժամիջոցները կիրառելու ժամկետը եւ դրանց խստությունը համակարգելու համար:  Ամերիկյան պատժամիջոցները կոչված են ազդելու Կրեմլում որոշումների կայացմանը մասնակից անձանց վրա, գրում է թերթը:

Նույն շարքից