IT 

ՄՈՆՏ ընկերությունը Դիլիջանում անցկացրեց ՏՏ ոլորտի խոշոր կոնֆերանս. Տեսանյութ

analitik.am

Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ծրագրային ապահովման դիստրիբյուտոր «Մոնտ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի («Մոնտ Հայաստան») նախաձեռնությամբ, հոկտեմբերի 17-19-ը Դիլիջան քաղաքի «Դիլիջան Ռեզորթ և Սպա» հյուրանոցում անցկացվեց տարածաշրջանում խոշորագույն մուլտիվենդորային կոնֆերանսը «ԱՅ-ԹԻ ենթակառուցվածքների վիրտուալիզացիա և պաշտպանություն» խորագրով:


Կոնֆերանսին ներկա են եղել ՀՀ կառավարության, նախարարությունների, բանկային և վարկային համակարգերի ԱՅ-ԹԻ բաժինների ներկայացուցիչներ:

Զեկույցով հանդես են եկել Symantec, VMware, Microsoft, Veeam, Kaspersky Lab, Red Hat ընկերությունների ներկայացուցիչները:

«Կամ լավ արա, կամ ընդհանրապես մի արա» կարգախոսն ունեցող «Մոնտ» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանն իր ելույթում ընդգծեց, որ իրենց նպատակն է ներկայացնել այնպիսի ծրագրային ապահովման լուծումներ, որոնք ունեն միջազգային համբավ և օգտագործվում են միջազգային շուկայում առկա խոշոր ձեռնարկություններում:

«Այն ծրագրային ապահովման լուծումները, որոնք այսօր մենք ձեզ ներկայացնելու ենք, կօգնեն պաշտպանել ձեր բիզնեսը ներքին և արտաքին վտանգներից, կօժանդակեն ձեր բիզնեսի բարելավմանը: Նաև կներկայացնենք այնպիսի ծրագրային ապահովման լուծումներ, որոնց օգտագործման դեպքում կարիք չի լինի պարբերաբար թարմացնել ձեր առկա ԱՅ-ԹԻ ենթակառուցվածքները, քանզի մենք ձեզ առաջարկում ենք, օգտագործելով վիրտուալիզացման տեխնոլոգիաները, օպտամալացնել ձեր ընկերության ծախսերը մինչև 40%»:

Ընկերության տնօրենը նշեց նաև, որ վերջին 5 տարվա ընթացքում մենք ունենք ՀՀ-ում բավական լավ արդյունքներ ՏՏ ոլորտում օգտագործվող լիցենզավորված ծրագրային ապահովման առումով:

2010 թ., երբ «Մոնտ» ընկերությունը սկսեց իր գործունեությունը ՀՀ-ում, օգտագործվող ծրագրային ապահովման հենությունը (пиратство) հասնում էր մոտ 96 %-ի: Այսօրվա դրությամբ, ըստ ԲԻԷՍԷՅ ընկերության տվյալների, առկա չլիցենզավորված ծրագրային ապահովման քանակը իջել է մինչև 87 %-ի:

Օգտագործելով չլիցենզավորված ծրագրային ապահովում, ընկերությունները կարող են հետագայում ունենալ շատ լուրջ խոչընդոտներ իրենց աշխատանքում, քանզի չլիցենզավորված ծրագրային ապահովումը չի կարող ապահովել 100 % արդյունք և կառաջացնի ամբողջ համակարգի խախտումներ և այլն»:


Ինչ վերաբերում է «Մոնտ» ընկերությունը, ապա պարոն Եսայանը ընդգծեց, որ այն մուլտիվենդերային կազմակերպություն է: «Մենք զբաղվում ենք լիցենզավորված ծրագրային ապահովման դիստրիբուցիայով ԱՊՀ տարածքում»:


«Մոնտ» ընկերությունը սկսել է իր գործունեությունը 1991 թ. և ներկայումս հանդիսանում է Ռուսաստանում ծրագրային ապահովման խոշոր դիստրիբյուտոր: «Մոնտ»-ի դիլերային ցանցը սփռված է ամբողջ Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղրղզստանը, Ուկրաինան և Մոնղոլիան: Ավելի քան 5000 կազմակերպություններ են ներառված «Մոնտ»-ի դիլերային ցանցում:

Ներկայումս բացված են և ակտիվ գործունեություն են ծավալում 14 մասնաճյուղեր և 28 առևտրային ընկերություններ: Քաղաքների ցուցակը, որտեղ գործում է «Մոնտ»-ը, մշտապես համալրվում է նոր անդամներով, ինչը վկայում է ընկերության դինամիկ զարգացման մասին: «Մոնտ»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

«Մոնտ»-ը հանդիսանում է հետևյալ ընկերությունների լիցենզավորված դիստրիբյուտորը. Aastra, ABBYY, Adobe Systems, Agnitum, Alladin R.D., Askon, Atlansys Software, Autodesk, CA Technologies, Check Point, Commvault, Corel Corporation, Dr. Web, Embarcadero Technologies, Entensys, ESET, Famatech, Fast Reports, Foxit, GFI, IBM, Ideco, Jabra, Kaspersky Lab, Kerio Technologies, McAfee, Microsoft, MicroWorld, NetWrix, Novosoft, Panda Security, Paragon, Plantronics, Polycom, PROMT, Red Hat, SAP (BI), SmartSoft, Snom, Symantec, Trend Micro, Veeam, Vmware և այլն:


ԱՊՀ-ում և Վրաստանում Symantec ընկերության աշխատանքային մենեջեր Պավել Նազարևիչը  ասաց, որ այս քննարկման ընթացքում երկու ուղղություն է պատրաստվում ներկայացնել` տվյալների պահպանումը արտահոսքից և տվյալների պահպանումը ռեզերվային կրկնօրինակումից. «Մենք մեր հիմնական որոշումներին կծանոթացնենք և կներկայացնենք բոլոր այն նորությունները, որոնք պատրաստել ենք հայկական շուկայի համար։ Երկրորդ մասի համար տեղեկավատության անվտանգության մասով կներկայացնենք գաղտնի ինֆորմացիայի պահպանումը։ Այդ թեման շատ ակտուալ է Հայաստանում, մեր որոշումներն ինչպես մեծ կորպորոցիաների, այնպես էլ փոքր բիզնեսի համար են»։

«Կասպերսկի» լաբորատորիայի վաճառքի նախապատրաստման ինժեներ Եվգենի Բարկովն էլ ասաց, որ այս քննարկման ընթացքում ներկայացնելու է վիտուալիազիացիային առնչվող իրենց ապրանքները. «Կներկայացնեմ, թե դրանք իրենցից ինչ են ներկայացնում, ինչպես են աշխատում, կներկայացնեմ, թե իրական կյանքում որքան հեշտ ու հարմար է այդ ամենը ղեկավարելը»:


Weem software-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորիցկին էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի շուկան իրենց շատ է հետաքրքրում, և շահագրգռված են իրենց բիզնեսը հենց Հայաստանի տարածքում ընդլայնելու հարցում: Նա ավելացրեց, որ իրենք արդյունավետորեն համագործակցում են «Մոնտ» ընկերության ներկայացուցիչների հետ:


«Մոնտ» ընկերության Red Hat ապրանքի մենեջեր Իգոր Բուդայը  ասաց, որ այս քննարկման ընթացքում ներկայացնելու է Red Hat ընկերության ապրանքները և բացատրելու, թե պատվիրատուներն ինչ օգուտ կստանան այն պատվիրելու դեպքում, և թե ինչու պետք է դրանք օգտագործել. «Ես ուշադրություն եմ դարձնում այն խնդրի վրա, որ բոլորի մոտ հարց է առաջնում՝ ինչո՞ւ գնել մի բան, որը կարելի է վերցնել ու անվճար օգտագործել: Ես ցույց կտամ, թե ինչով են վճարովի ապրանքներն ավելի լավը, քան անվճարները, և թե ինչպես են դրանք իրականում ավելի մատչելի դառնում»:

Նույն շարքից