Ռազմական 

Ուկրաինական կողմը «Գրադ» կայաններից հրետակոծել է աշխարհազորայինների դիրքերը. Կան սպանվածներ ու վիրավորներ

analitik.am

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Ուկրաինական ուժայինները Գրադ կայաններից հրետակոծել են Նոր Մարյովկա բնակավայրում գտնվող աշխարհազորայինների դիրքերը:

 

Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հրետակոծության հետեւանքով զոհվել է մեկ աշխարհազորային, կան վիրավորներ:

 

Միջադեպի վայր կժամանեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ տեղում իրավիճակը գնահատելու համար:

Բնակավայրը գտնվում է անմիջականորեն ռազմաճակատի շփման գծում, որտեղ դեւռեւս ապրում են 17 բնակիչներ:

Բարեբախտաբար նրանք հրետակոծությունից չեն տուժել:

 

Կիեւի իշխանությունները նպատակայնորեն խախտում են մինսկյան համաձայնագրերն ու լարվածություն ստեղծում տարածաշրջանում:

 

Հիշեցնենք, որ շփման գոտում իրավիճակը գնալով սրվում է, գրանցվում են հրադադարի պարբերական խախտումներ, ուկրաինական կողմը կիրառում է ծանր հրետանի ու զինատեխնիկա

 

 

Նույն շարքից