Միջազգային 

Մի՞թե ԵՏՄ-ում միայն Հայաստանն է մնալու. Բելառուսն ու Ղազախստանը դեմ են եվրասիական ինտեգրմանը. «Дождь»

analitik.am

Ռուսական «Дождь» հեռուստաալիքն անդրադարձ է ներկայացրել, որում կարծիք է հայտնում, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ են եվրասիական ինտեգրմանը:

Մի՞թե միայն Հայաստանն է մնալու Եվրասիական տնտեսական միությունում՝ երկիր, որն ընդհանուր սահման անգամ չունի Ռուսաստանի հետ, հարցադրում է անում աղբյուրը:

Աղբյուրն իր դիտարկման հիմքում դնում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունները, որոնցով նա իր դժգոհություններն էր հայտնել Ռուսաստանի իշխանություններից՝ Բելառուսից ներմուծումը սահմանափակելու համար:

Աղբյուրը նշում է, որ Մոսկվայի սիրելի պաշտոնական պատճառաբանությամբ՝ բելառուսական մթերքներում վտանգավոր օրգանիզմներ են հայտնաբերվել: Այնինչ Լուկաշենկոն Մոսկվային հիշեցնում է, որ ԵՏՄ-ն նախատեսում է ապրանքների, բեռների և աշխատուժի անխոչընդոտ, ազատ տեղաշարժ կառույցի երկրներում: Սա խախտելով՝ Ռուսաստանը հայտարարել է, որ սահմանին ստուգելու է բելառուսական բեռնատարները:

Ղազախստանի առնչությամբ նշվում է, որ այդ երկիրն այսօր դադարեցրել է էլեկտրաէներգիա մատակարարել Ռուսաստանի սահմանամերձ շրջաններին: Պաշտոնապես դա պարզաբանվում է տենգեի փոխարժեքի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկումով, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի համար վճարումները ոչ ձեռնտու են դառնում: Ավելի վաղ Ղազախստանն արգելել էր ռուսական արտադրության օղու և գարեջրի վաճառքը, ինչը հետո չեղարկվել էր:

Հիշեցվում է նաև ղազախստանցիների համար վերջերս Պուտինի արած վիրավորական արտահայտությունը, թե մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Ղազախստանը պետականություն չի ունեցել:

Մեջբերվում է նաև Պուտինը, ով ասում է, թե ԵՏՄ-ի ստեղծումն իր գաղափարը չէ, այլ Նազարբաևինը:

Նույն շարքից