Մամուլի ակումբ 

Մեր բանակում ինքնասպանություն գործողներ չկան, ունենք դեպքեր, որոնք ներկայացվում են որպես ինքնասպանություն. Մարգարիտա Խաչատրյան

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնում այս տարի բանակի ունեցած ձեռքբերումների և սոցիալ հոգեբանական վիճակի մասին խոսեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

 

 

Բանախոսի գնահատմամբ` 2014 թվականին համակարգող խորհրդի աշխատանքային պլանը կատարվել է գերազանց: «Ցանկացած խոչընդոտ հաղթահարվել է, բայց ցավոք մենք ունեցել ենք նաև սպանվածներ: Տա Աստված, որ 2015 թվականին կորուստներ չունենանք: Ես պայքարում եմ, որպեսզի իմ կողքին, ինձ նման սևազգեստ մայրերի թիվը չավելանա: Համակարգող խորհուրդն այս տարի բավարարել է նաև ծնողների մի շարք դիմում-բողոքներ: Ինչ վերաբերում է 2014-ի զորացրմանը, ապա խորհուրդը նաև միջնորդել է, որպեսզի զինվորները, ովքեր որոշ պատճառներով ուշ պետք է զորացրվեին, մինչև Ամանոր իրենց տներում լինեն»,-նշեց բանախոսը:

 

Անդրադառնալով 2014 թվականին բանակում գրանցված դեպքերին` բանախոսը նկատեց, որ այսօր զինվորը խուճապի առաջ կանգնած չէ և անգամ, երբ ամռանը ազատամարտիկները գնացին դիրքեր կանգնելու զինվորների կողքին, վերջիններս ասացին, որ ազատամարտիկներն արդեն կատարել են իրենց պարտքը, այժմ իրենց հերթն է:

 

«Ես 20 տարի է բանակի կողքին եմ քայլում և կարող եմ փաստել, որ մեծ ձեռքբերում ենք ունեցել հենց այս տարի: Հիմնական խնդիրներն առաջանում են ոչ թե բանակում, այլ այն պատճառով, որ ծնողներից շատերը տեղյակ չեն իրենց երեխաների հիվանդությունների մասին: Սրանք ի հայտ են գալիս ծառայության ընթացքում: Այս տարի մի երկու դեպք ենք ունեցել, երբ բանակում բացահայտվել է, որ առողջական խնդիրների պատճառով երեխան չի կարող ծառայել և զինվորը բանակից զորացրվել է»,-ընդգծեց բանախոսը:

Ինչ վերաբերում է բանակում գրանցված ինքնասպանության դեպքերին` բանախոսը նշեց, որ մեր բանակում ինքնասպանության դեպքեր չկան. «Մեր տղաները հզոր են, թե այդ պահին ինչ է կատարվել երեխաների հետ, որ այդ քայլին են դիմել պարզ չէ, բայց բացառությամբ մի երկու դեպքերի մենք ինքնասպանություն չենք ունեցել: Ես դեմ եմ, ինքնասպանության վարկածին: Մենք ունենք խեղաթյուրման դեպքեր, որոնք ներկայացվում են որպես ինքնասպանություն: Առաջին գծում կանգնած զինվորը, դիմանալով հակառակորդի արձակած այդքան կրակոցների, չի կարող ինքասպան լինել: Այստեղ հարց է առաջանում, թե ինչն է դրդել ինքասպանության: Ամեն դեպքում այս պիտակը մի կպցրեք երեխաներին»,-եզրափակեց բանախոսը:

Նույն շարքից