Տնտեսություն 

Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 30.9 մլրդ դրամի վարկ

analitik.am

Մարտի 9-13-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,015,750 դոլար 479.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76,855,496 ԱՄՆ դոլար 481.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Ըստ ՀՀ կենտրոնական բանկի` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,500,000 ԱՄՆ դոլար 481.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում իրականացվել է 10,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,074,669 EUR 515.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,696,218 EUR 521.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում իրականացվել է 50,000 EUR առք եւ վաճառք 525.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:


 

Մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար:


Նույն շարքից