Հոգեբանի անկյուն 

Մարմնի առողջությունն անբաժան է հոգուց

analitik.am

Հոգեսոմատիկան (psyche - հոգի, soma - մարմին) հոգեբանության, հոգեբուժության, բժշկության ուղղություն է, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը մարմնական հիվանդությունների առաջացման վրա:



Շատ հոգեսոմատիկ հիվանդությունների հիմքում ընկած են հուզական ռեակցիայի արդյունքում առաջացած սթրեսն ու լարվածությունը: Հոգեսոմատիկ հիվանդություններից ամենատարածվածներն են` բրոնխիալ ասթման, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը, հիպերտոնիան, հիպոտոնիան, անքնությունը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, գլխացավը, հոդացավը, նեյրոդերմիտը, ցանը, պսորիազը, սեքսուալ բնույթի շատ հիվանդություններ, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումները, կլիմակտիկ համաախտանիշը, հոգեծին հևոցը և շատ այլ հիվանդություններ:



Մարդու հիվանդություններն ուղղակիորեն կապված են նաև նրա բնավորության և հույզերի հետ: Եթե դրանք բացասական են, առաջանում են տարաբնույթ խանգարումներ կամ հիվանդություններ: Հիվանդությունն իր հերթին վառ արտահայտում է անձի բնավորության այդ գիծն ու փակ շրջանակ ստեղծում: Հարց է ծագում` ինչպե՞ս քանդել այդ օղակն ու հասկանալ ինքներս մեզ:
Ինքներս մեզ հասկանալու, մեր հույզերը ղեկավարելու, հետևապես հիվանդությունը կանխարգելելու համար  մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ:

Նույն շարքից