Հոգեբանի անկյուն 

Մասնագիտության ընտրությունը ազդում է ծերության ժամանակ մտավոր վիճակի վրա

analitik.am

Ծերունական տարիքում հիշողության կորստի և մտավոր կարողությունների թուլացումը կախված է մասնագիտությունից,- համոզված են Կոլորադո համալսարանի գիտնականները:


Ինչպես նշում է "Час Пик" ինտերնետային հանդեսը՝ անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ ծեր հասակում մտքի պարզությունը պահպանվում է այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվել են այնպիսի աշխատանքով, որը պահանջում է ոչ ստանդարտ որոշումների կայացում և խնդիրների լուծում:

 

Հետազոտության հեղինակները թեստավորել են տարբեր մասնագիտությունների տեր 4182 մարդկանց հիշողությունները: Մասնակիցներից յուրաքանչյուրը աշխատել է իր պաշտոնում որ պակաս քան 10 տարի և թեստավորումից մի փոքր առաջ թոշակի է անցել:


Լավագույն արդյունքները ցույց են տվել մարդիկ, ովքեր զբաղվել են մտավոր աշխատանքով և աշխատանքի ընթացքում ոչ ստանդարտ որոշումների կայացմամբ


Լավագույն արդյունք ցուցաբերած հինգ մասնագիտությունների մեջ են եղել ավիադիսպետչերները, բժիշկները, ֆինանսական վերլուծաբանները, գիտնականները, ինչպես նաև ուսուցիչները:


Գիտնականները մեկ անգամ չէ, որ նշում են, որ սոցիալական ակտվությունը ծեր հասակում օգնում է պահպանել առողջությունը, այդ թվում նաև հոգեկան: Այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս թոշակի անցնելուց հետո նոր աշխատանք փնտրել, կամ էլ  կարևոր և լուրջ զբաղմունք գտնել, որը թույլ չի տա նվազեցնել ուղեղի մտավոր ակտիվությունը:

Նույն շարքից