Առողջապահություն 

Մաշկի քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 7 անգամ

analitik.am

Մեծ Բրիտանիայի գիտնականների հաղորդմամբ՝ վերջին 40 տարվա ընթացքում մաշկի քաղցկեղով հիվանդների թիվը ավելացել է յոթ անգամ: Ինչպես նշում է "Аргументы.ру"-ն՝ հիվանդների մեջ մեծ % են կազմում արևայրուքի սիրահարները:

Մաշկի քազցկեղը կամ ինչպես այլ կերպ նրան անվանում են, մելանոման առաջ է գալիս այն մարդկանց մոտ, ովքեր շատ հաճախ են ենթարկվում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Քանի որ գեղեցիկ արևայրուքի նորաձևությունը առաջ եկավ նախորդ դարի 60-70-ական թթ, հենց այդ ժամանակահատվածից էլ մաշկի քաղցկեղով հիվանդների թիվը կտրուկ ավելացավ:

Բրիտանացի բժիշկների հաղորդմամբ՝ միայն Բրիտանիայում ամեն տարի մելանորմայից մահանում է ավելի քան երկու հազար մարդ:

Վերջերս ավստրալացի գիտնականները ապացուցեցին, որ մելանոմայի ավելի շատ հակված են ֆերմերները, վաճառականները, շինարարները և վարորդները: Այսինքն ռիսկի խմբում ոչ միայն կամավոր արևայրուքի սիրահարներն են, այլ նաև մարդիկ, ովքեր ոչ իրենց ցանկությամբ անընդհատ գտնվում են արևի տակ:

Նույն շարքից