Միջազգային 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի իրադրությունը

analitik.am

 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանավորում է հոկտեմբերի 24-ին նիստ անցկացնել Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում:

 

ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումը գումարվում է Մեծ Բրիտանիայի պահանջով: Ինչպես նշել է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչության մամուլի կցորդ Իոնա Թոմասը, հանդիպումը կլինի բաց:

 

Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության վերջին զեկույցը, որը ներկայացվել է հոկտեմբերի 8-ին:

Նույն շարքից