Առողջապահություն 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Էբոլայի համաճարակին նվիրված արտակարգ նիստ կգումարի

analitik.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 18-ին արտակարգ հանդիպում կանցկացնի Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:

 

«Ավելի ու ավելի չարագույժ իրադրության պատճառով, հատկապես Լիբերիայում, Սիեռա Լեոնեում և Գվինեայում, Միացյալ Նահանգները խնդրել Է սեպտեմբերի 18-ին անցկացնել Անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպում»,- ասել է Փաուերը:

 

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քրատուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդին կիրազեկի վիրուսի հետ կապված իրադրության մասին:

 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Էբոլա մահացու վիրուսի զոհերի թիվը հասել է 2,4 հազարի, ընդամենը տենդով վարակվել է ավելի քան 4,7 հազար մարդ: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է համարել հիվանդությունը բուժելու համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը:

 

Նույն շարքից