Առողջապահություն 

Մալիում հաստատվել է Էբոլայով հիվանդանալու առաջին դեպքը

analitik.am

 Մալիում հաստատվել է Էբոլա վիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Ինչպես հայտնել է աֆրիկյան այդ երկրի առողջապահության եւ հանրային հիգիենայի նախարար Ուսման Կոնեն, դեպքը բացահայտվել է Կայեսի տարածաշրջանում երկամյա մի աղջնակի մոտ, որը վերջերս է ժամանել հարեւան Գվինեայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի բռնկման զոհերի թիվը գերազանցել է 4,8 հազարը, վարակվել է գրեթե տասը հազար մարդ: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրի՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից