Քաղաքականություն 

Ղրիմում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ

analitik.am

Ղրիմում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ:


Analitika.at.ua-ն հաղորսում է, որ  ապրիլի 22-ին երեկոյան ժամը 17:00-ին,  Սիմֆերոպոլ քաղաքում Այվազովսկի եղբայրների հուշարձանի մոտ տեղի կունենա «Վառիր հիշատակի մոմը» միջոցառումը:


Ապրիլի 23-ին առավոտյան ժամը 09:00-13:00-ն Սիմֆերոպոլում Ղրիմի հայ համայնքի շենքում տեղի կունենա բարեգործական միջոցառում, որի ժամանակ մասնակիցները արյուն կհանձնեն, որը կուղարկվի Սիրիա տեղացի հայերի կյանքը փրկելու համար: Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 11:00-ին Սինմֆերոպոլի հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողություն: 

Նույն շարքից