Միջազգային 

Ղազախստանի համար ՌԴ դեմ պատժամիջոցների մեջ ոչ մի լավ բան չկա. Նազարբաև

analitik.am

Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի ստորագրումը որակել է տարվա ամենակարևոր իրադարություններից մեկը, ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Նազարբաևն ասել է, որ Ռուսաստանի դեմ աևմտյան պատժամիջոցները մի կողմից անմիջականորեն չեն ազդում Ղազախստանի վրա: Սակայն մյուս կողմից իր հանրապետության համար այդ պատժամիջոցների մեջ ոչ մի լավ բան չկա, քանի որ իրենց հիմնական գործընկերը Ռուսաստանն է:

Նա միաժամանակ ասել է, որ Ղազախստանը ուշի-ուշով կհետևի տնտեսական զարգացումներին և մյուս կողմից հիշեցրել, որ իրենք առևտուր են անում նաև ԵՄ-ի, այլ երկրների հետ:

Ըստ «Գազետա»-ի՝ խոսելով նավթի գների մասին, Նազարբաևն ասել է, որ իր երկիրը կդիմանա անգամ բարելը 40 ԱՄՆ դոլար գնի պայմաններում: Ներկա դրությամբ նավի մեկ բարելի գինը տատանվում է վաթսուն ԱՄՆ դոլարի սահմաններում:

Նազարբաևն այս հայտարարությունները արել է ղազախստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ իր հանդիպմանը:

Նույն շարքից