Հայաստան 

Ձեր հայացքից չեմ կաշկանդվում, հակառակ զգացումներ եմ ունենում. Տիգրան Ուրիխանյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

analitik.am

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում, երբ քննարկվում էր «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ու նրա առջև նստած` ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի միջև հարցուպատասխանի տոնը քիչ ավելի սուր բնույթ ստացավ:   Տիգրան Ուրիխանյանի հարցադրման տոնին Արփինե Հովհաննիսյանը փորձեց պատասխանել նույն կերպ:


Երբ Արփինե Հովհաննիսյանը պատասխանում էր, Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ինչո՞ւ է իրեն նայում` նկատի ունենալով, որ պատասխանի բովանդակության հետ համամիտ է:   «Իմ հայացքը Ձեզ չի ուղղված, այլ իմ առաջ է ուղղված, պարո'ն Ուրիխանյան: Մի' կաշկանդվեք այդպես»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:   «Ես Ձեր հայացքից չեմ կաշկանդվում, այլ հակառակ զգացումներ եմ ունենում»,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը:   «Շատ լավ, ուրեմն ադեկվատ եք»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը: 

Նույն շարքից