Հոգեբանի անկյուն 

Ձեր ընտրած հայելին կարող է բնութագրել Ձեզ

analitik.am

Պարզվում է, որ մարդու մասին շատ բան կարելի է իմանալ ոչ միայն նրա ձեռագրի, այլև տեսողական ընկալման յուրահատկությունների միջոցով: Այսինքն, կախված նրանից թե տեսողական որ պատկերն է նրան ավելի հոգեհարազատ և դուրեկան, կարելի է ենթադրություններ անել նրա որոշ հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ: Պարզելու համար, թե դուք ինչ հոգեբանական առանձնահատկություններ ունեք, ընտրե՛ք պատկերված հայելիներից այն մեկը, որն առաջին հայացքից ձեզ դուր եկավ և դրան համապատասխանող բնութագիրը կարդացե՛ք ստորև:

Կլոր հայելին ներդաշնակություն է: Այս հայելին ընտրող մարդիկ օպտիմիստներ են, ովքեր կարող են լսել և օգնել դիմացինին. նրանք կարող են շատ լավ ընկեր դառնալ: Այս մարդիկ ամենուր տեսնում են պատիվ և արդարություն: Բոլորին օգնելը և դուր գալը հաջողության հասնելու լավագուն տարբերակը չի, այդ պատճառով, նրանք ոչ միշտ են մեծ բարձունքների հասնում, սակայն, կարևորը, նրանց հոգում միշտ ներդաշնակություն է տիրում:

Ուղղանկյուն հայելին ընտրում են այն մարդիկ, ովքեր փոփոխություններ են ուզում: Այս մարդիկ չգիտեն, թե կոնկրետ ինչ են ուզում և գտնվում են սեփական Ես-ի որոնման փուլում: Նրանք հաճախ չգիտեն ինչ անեն և ուղղակի լողում են հոսանքի ուղղությամբ:

Եռանկյուն հայելին ընտրում են լիդերները: Սրանք այն մարդիկ են, ովքեր իրենց առջև նպատակ են դնում և ամեն գնով փորձում են հասնել դրան: Նրանք հաճախ էգոիստ են լինում: Մեծ հաջողություններ են ունենում կարիերայում: Նրանք իրենց լիդերությունը դրսևորում են նաև սիրային հարաբերություններում, ինչը հաճախ բերում է այդ հարաբերությունների անկման:

Քառակուսի հայելին ընտրում են աշխատասեր և համբերատար մարդիկ: Նրանք միշտ ուշադրություն են դարձնում մանրուքներին: Նրանք հետևողական են և կոնսերվատիվ, ինչպես նաև ճշտապահ են և պատասխանատու, ինչը այս մարդականց դարձնում է իդեալական կատարողներ, ովքեր ղեկավար պաշտոն ստանձնելիս ամբողջությամբ նվիրվում են գործին: Նրանք նաև շատ զուսպ և սառնարյուն են, ինչը դրսևորվում է ոչ միայն աշխատանքում, այլև անձնական կյանքում:

Զիգզագաձև հայելին ընտրում են անհամբեր մարդիկ: Նրանք շատ բան են սկսում անել, սակայն շատ քիչ բան են ավարտին հասցնում: Այսօր նրանք ուզում են մի բան, վաղը` մեկ ուրիշ, հաճախ են փոխում իրենց մտադրությունները: Դա վերաբերվում է և՛ աշխատանքին, և՛ անձնական կյանքին: Նրանք մոտ շատ լավ զարգացած է ինտուիցիան, ինչ նրանց օգնում է լավ կողմնորոշվել կյանքում:

Նույն շարքից