Բիզնես 

Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակը. առաջին տասնյակը մնացել է գրեթե անփոփոխ

analitik.am

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այսպիսով` ՀՀ առաջին խոշոր հարկատուների տասնյակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ երկրորդ և երրորդ տեղերում են՝ «Ղ-Տելեկոմ» և «Ալեքս գրիգ» ընկերությունները:

Խոշոր հարկատուների տասնյակը ամբողջացնում են՝ «Արմենիա տելեֆոն կոմպանի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ», «Գրանդ-տոբակո հայ-կանադ.հ.ձ», «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Երեվանի կոնյակի գործարան» ընկերությունները:

Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ երրորդ եռամսյակում խոշոր հարկատուների առաջին տասնյակում պատկերը նույնն է, բացառությամբ նրա, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը իր դիրքը մեկ կետով բարելավել է «Ֆլեշ» ընկերության նկատմամբ՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։

 


«Ղ-Տելեկոմ»–ը հունվար-հունիս ամիսներին պետությանը վճարել է 10 մլրդ 239 մլն դրամից ավելի հարկ, մինչդեռ հուլիս-օգոստոս-սեպտեմբերին ավելի քան 11,9 մլրդ–ով ավելի՝ 22,150,578 մլրդ: 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» եթե առաջին վեց ամիսներին որպես հարկ վճարել է 6 մլրդ 21 մլն դրամ, ապա երրորդ եռամսյակում վճարել է 6 մլրդ 761 մլն դրամից ավելից հարկ:

Հունվար–սեպտեմբեր ամիսներին առաջին տասնյակում գտնվող ընկերությունները վճարել են՝ «Գազպրոմ Արմենիա»–ն՝ 30 մլրդ 188 մլն դրամից ավելի, «Ղ-Տելեկոմ»–ը՝ 22 մլրդ 150 մլն 578 հազ. դրամից ավելի, «Ալեքս գրիգ»–ը՝ 14 մլրդ 752 մլն 624 հազ. դրամ, «Արմենիա տելեֆոն կոմպանի»–ն՝ 12 մլրդ 882 մլն 235 հազ. դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ը՝ 12 մլրդ 782 մլն 431 հազ. դրամ , «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ը 9 մլրդ 727 մլն, «Ֆլեշ»–ը՝ 8 մլրդ 997 մլն «Գրանդ-տոբակո հայ-կանադ.հ.ձ»–ը՝ 7 մլրդ 259 մլն, «Սիփիէս օիլ քորփորեյշն»–ը՝ 7 մլրդ 68 մլն և «Երեվանի կոնյակի գործարան»–ը՝ 5 մլրդ 131 մլն դրամ:

 

 

Նույն շարքից