Միջազգային 

Պուտին. Ուկրաինայի դրությունը շարունակում է մնալ լարված

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի իրավիճակը շարունակում է մնալ լարված:

 

 Այդ մասին Իտալիայի վարչապետ Մատո Ռենցիի  հետ հանդիպման շրջանակներում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ Ոիկրաինայում դեւռեւս իրավիճակը ամբողջությամբ չի կայունացել, սակայն հրադադարը հնարավորություն է ընձեռել դադարեցնել ակտիվ ռազմական գործողություններն ու զերծ մնալ անհարկի ու անմեղ զոհերից:

 

Կողմերը, անրադառնալով Ուկրաինական հակամարտությանը, կարեւորել են մինսկյան համաձայնությունների կիրառումն ու կարծիք հայտնել, որ հրադադարը ռեալ հնարավորություն է ստեղծել հակամարտ կողմերի երկխոսության համար:

Նույն շարքից