Մշակույթ 

Հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի կունենան մի շարք տոնական միջոցառումներ

analitik.am

Երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը։ Միջոցառումների մեկնարկը տրվում է հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարի հունիսի 1–ին «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝

 

 Ազատության հրապարակ

11։00 -12։00  կավճանկարչության մրցույթ
      12։00 -14։00  մարզական տոնահանդես, սպորտային մրցույթներ
      12։00 -15։00  տոնական մանկական համերգային ծրագիր, խաղեր

  
Երևանի կենդանաբանական այգի

14։00  Տարեշրջանի և վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողություն: Մանկական համերգային ծրագրեր,մրցույթներ:
Երեխաների մուտքն անվճար է:

 Մանկական երկաթուղի

     10։00-14։00 Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում

 

 «Հաղթանակ» զբոսայգի

10։00-13։00  մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում /մինչև 15 տ. երեխաների համար/
11։00-19։00  մանկական երգի–պարի փառատոն /80-ից ավելի բազմաժանր համույթներ/
19։00-23։00  երաժշտական շոու–ծրագիր
22։00             Հրավառություն

 

 Հյուսիսային պողոտա

12։00-15։00  նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս մանուկների համար

 

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահ

16։00-18։00 լուսանկարչուհի Աննա Մանասարյանի «Երևանի ապագան» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նորածին մանուկներին

 

 Կարապի լիճ

 

20։00 -22։00 բացօթյա մուլտֆիլմերի ցուցադրում «Ռեանիմանիա» կինոփառատոնի  հետ համատեղ

Նույն շարքից