Հասարակություն 

Հունգարիայի վարչապետը հետ Է կանչում ինտերնետ-հարկի օրինագիծը

analitik.am

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ օրակարգից հանում Է ինտերնետ-թրաֆիկի հարկի օրինագծի ընդունումը, որի մասին ավելի վաղ արված հայտարարությունը հարուցել Էր հանրության բողոքները:

 

«Համացանցի հարկը չի կարող ընդունվել իր ներկայիս տեսքով»,- Օրբանի խոսքը մեջբերել Է France-Presse գործակալությունը:

 

Հոկտեմբերի 28-ի երեկոյան Հունգարիայի մայրաքաղաքում մի քանի հազար մարդ Է մասնակցել այդ օրինագծի դեմ բողոքի ակցիային, համանման ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Հունգարիայի մի քանի քաղաքներում:  

 

Վիկտոր Օրբանի կառավարությունը , որը լայնորեն քննադատվում Է հակաժողովրդավարական քաղաքականության համար, այս շաբաթ հայտարարել Էր, որ խորհրդարանի քննարկմանն Է ներկայացնում ցանցային թրաֆիկի հարկի  օրինագիծը, որը պլանավորվում Է սահմանել 2015 թվականին: Ենթադրվում Էր, որ նոր հարկը կկազմի 150 ֆորինտ (60 ամերիկյան ցենտ) մեկ գիգաբայթի համար եւ կգանձվի ինտերնետ-մատակարարներից, որոնք այդ կապակցությամբ կարող Էին բարձրացնել իրենց ծառայությունների գները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից