Սպորտ 

Հովսեփ Մեսրոպյանը` լողի հայկական դաշնության նախագահ

analitik.am

«Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության հերթական համաժողովում կազմակերպության նոր նախագահ ընտրվեց Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովսեփ Մեսրոպյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:



Նախագահի տեղակալ է ընտրվել Արշավիր Մխիթարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Էդուարդ Մանթաշյանը:



Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնում առաջարկվել է միայն Հովսեփ Մեսրոպյանի թեկնածությունը:

Նույն շարքից