Մշակույթ 

Հյուսիսային Օսիայում բացվել է զոհվածներին նվիրված թանգարան

analitik.am

 

Վլադիկավկազում    բացվել է թանգարան, որը նվիրված է ՆԱՏՕ-յի և ԱՄՆ-ի  կողմից կատարված ագրեսիաների  զոհերին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

 

«Ցուցահանդեսը կոչված է հիշեցնել, այցելուներին, թե ինչպես է ԱՄՆ-ն երկրներին տալիս ազատություն իր հասկացողության սահմաններում: Ի դեպ սա այն պատմության մասին է, երբ  ՆԱՏՕ-ն որոշեց ռազմական գործողությունների դիմել  անմեղ քաղաքացիների կտամամբ»,- մեջբերում  է ցուցահանդեսի կազմակերպիչներից Վիչիսլավ Լագուևը:

 

Նա նշել է, որ հավաքված նյութերը խմբավորված են ըստ   թեմաների`  - Վիետնամի պատերազմ  /1965 -1973 /,  ռմբակոծություններ  սերբական քաղաքներում 1999 թ.:

Առանձին բաժիններում  ցուցադրված է  Լիբիայում, Աֆղանստանում և  Իրաքում կատարված ռազմական գործողությունները, ինչպես նաև  վրաց - օսական հակամարտությունը 2008թ:

 

Լագուևը հայտնել է, որ ցուցահանդեսը կգործի միշտ և այն կարող են դիտել 16+: 

Նույն շարքից