Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմի Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում ձախորդ խաղերին վերջ չկա

analitik.am

Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիայի» ձախորդ օրերը շարունակվում են: Այն Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: 9-րդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոնը Դորտմունդում 0:1 հաշվով պարտվեց «Հանովերին»:

Հաղթական գնդակը 60-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց ճապոնացի կիսապաշտպան Հիրոշի Կիյոտակեն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման: Նա 51-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ, երբ թուրք Ցեյհում Ղուլսալեմին կոպիտ խաղաց և փորձեց սաստել նրան:

Դորտմունդցիները 7 միավորով 15-րդ տեղում են:

Տեխնիկական արդյունքներ


Դորտմունդի «Բորուսիա» - «Հանովեր»՝ 0:1

Հիրոշի Կիյոտակե, 60

Հեռացում՝ Ցեյհում Ղուլսալեմ, 86 («Հանովեր»)

 

Նույն շարքից