Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմը երկու տարբեր խաղակեսեր անցկացրեց

analitik.am

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», մրցեց բաձրագույն խմբի նորեկ  «Պադերբոռնի» հետ և, ձեռքից բաց թողնելով հաղթանակը, բավարարվեց ոչ-ոքի արդյունքով` 2:2:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 88-րդ րոպեին: Յուրգեն Կլոպի թիմը երկու տարբեր խաղակեսեր անցկացրեց: Մինչև հանգստի գնալը «Բորուսիան» հաղթում էր 2:0 հաշվով և մի քանի ռեալ գոլային պահեր փչացրեց: Իսկ  երկրորդ խաղակեսում  «Բորուսիայի» առաջատարներից Մարկո Ռոյսը վնասվածք ստացավ և հեռացավ խաղադաշտից: «Բորուսիայի» պաշտպանները կոպիտ սխալներ թույլ տվեցին, որոնցից օգտվելով մրցակիցը` վերականգնեց հաշվի հավասարկշռությունը:

Դորտմունդի «Բորուսիան» 11 միավորով 14-րդն է: 

 

 Տեխնիկական արդյունքներ

 

«Պադերբոռն» -Դորտմունդի «Բորուսիա »` 2:2

Լուկաս Ռուպ, 59, Մահիր Սագիկ, 81 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 12, Մարկո Ռոյս, 45+1

Նույն շարքից