Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը երախտիքի խոսքեր է ուղղել «Բորուսիայի» երկրպագուներին

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրից առաջ հայտնել էր, որ իր թիմը Ստամբուլում հաղթելու թուրքական «Գալաթասարային»: Եվ, ինչպես հայտնի է, գերմանական ակումբն ուղղակի ջախջախել էր մրցակցին` 4:0: Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ խաղին:

Նեցուկ էին եղել, քաջալերել նաև մարզադաշտ այցելած գերմանացի երկրպագուները, որոնց վրա նախօրյակին թուրք մոլի ֆուտբոլասերները դանակներով էին հարձակվել:

«Ամենալավ երկրպագուները: Շնորհակալություն ձեզ»,-ֆեյսբուքյան էջում գրել Մխիթարյանը:

Նույն շարքից