Հասարակություն Միջազգային 

Հասան Նասրալա. «Հեզբոլահը » պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմի

analitik.am

Ինչպես հայտնում է INTERFAX.RU գործակալությունը, «Հեզբոլահը » պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմի:

 

 Այդ մասին հայտարարել է լիբանանյան «Հեզբոլահ » շարժման ղեկավար, շեյխ Հասան Նասրալան, նշելով որ նպատակ չի հետապնդում Իսրայելի հետ հակամարտության մեջ մտնել, սակայն հարկ եղած դեպքում լիբանանյան ուժերը կարող են արժանի հակահարված հասցնել:

 

Նա ասել է, որ շարժումը պտրաստ չէ պատերազմի, սակայն գրոհայինները չեն վախենում ու կարող են արժանի ինքնապաշտպանություն ու դիմադրության ցույց տալ:

 

Հիշեցնենք, որ լիբանանյան գրոհայինների հրետակոծության հետեւանքով սահմանային Գոլանի բարձունքներում սպանվել էր 2 իսրայելական զինծառայող, ինչպես նաեւ ոչնչացվել ավտոշարասյունը: Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Հեզբոլահ » խմբավորումը:

 

 

Նույն շարքից