Առողջապահություն Հարցազրույց 

Հաշմանդամ երեխա ունեցող մայրերից ոչ բոլորն են տիրապետում ոլորտի խնդիրներին. Նարինե Մանուկյան

analitik.am

«Հայ Մայրեր» ՀԿ-ն իրականացնում է «Իրազեկում և ներառում» դրամաշնորհային ծրագիրը,  «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների  «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը»  ծրագրի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության և հանրության իրազեկության բարձրացմանն ու վերաբերմունքի փոփոխությանն ուղղված» դրամաշնորհային ծրագիրի շրջանակում: Ծրագրի մասին մանրամասն խոսեցինք «Հայ Մայրեր» ՀԿ-ի նախագահ Նարինե Մանուկյանի հետ:

 

 

-Վերոնշյալ ծրագրի նպատակը ո՞րն է:



-Ծրագրի նպատակն է լսելի դարձնել հաշմանդամության ձայնը, խոսել նրանց իրավունքների, համայնքային ներառման  և այլ հիմնախնդիրների մասին:  4 ամիս է իրականացնում ենք այս ծրագիրը և  դեկտեմբեր ամսին կամփոփենք: «Հայ Մայրեր» ՀԿ-ն կենտրոնացավ մայրերին իրազեկելու ուղղությամբ: 40 մայր ընտրեցինք, որոնք ակտիվ կկարողանան իրազեկվել իրենց իրավունքներից, տիրապետել  իրենց երեխաների հոգեբանական ներանձնային և միջանձնային խնդիրներին: Կարողացանք ստեղծել մայրերի փոխօգնության խումբ, որը հետագա այլ ծրագրերի շնորհիվ, կկարողանա իրազեկել կազմակերպության մյուս մայրերին:

 

 

-Ծրագրին մասնակցող մայրերից քանի՞սն են պատրաստ աշխատել այլ մայրերի հետ և ակտիվ ներգրավված են համայնքային կյանքին:


-Ցավով պետք ե նշեմ, որ 40-ից ընդհամենը 10-12 մայր, իմ կարծիքով, կկարողանան ակտիվ ներգրավվել համայնքային կյանքին ու քիչ, թե շատ տիրապետում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխայի վերաբերող տեղեկությանը: Կարծում եմ շեշտը կդնենք հատկապես մարզերում բնակվող մայրերին, քանի որ այնտեղ իրոք  երեխաների իրավունքների մասին, սեփական շահերի պաշտպանության մասին իրազեկման լուրջ խնդիր կա: Մարզերում ապրող ընտանիքներում ներընտանեկան, միջանձնային այնպիսի խնդիրներ կան, որ մենք չէինք ել կարող պատկերացնել: Մարզերում անմխիթար վիճակ է :

Նամանատիպ ծրագրերը շատ կարևոր են, քանի որ հաշմանդամ երեխա ունեցող մայրերից ոչ բոլորն են տիրապետում  ոլորտի  խնդիրներին: Վերջին շրջանի իմ աշխատանքի ընթացքում բացահայտեցի դա և հասկացա, որ շատ կարևոր են մայրերի հետ հանդիպումներն ու զրույցները:

 

 

 

-Ի՞նչ մասնագետների հետ եք աշխատում:

 

-Մենք հանդիպումներ ենք ունեցել շատ տարբեր ոլորտի մարդկանց հետ և հատկապես հոգեբանի հետ աշխատանքը մեծ էր: Ընտրեցինք հոգեբան  Նունե Աղասյանին, ով հանդիպումների ընթացքում փորձեց մեզ հետ ուղիներ փնտրել մեր մայրերի և երեխաների խնդիրների հաղթահարման համար: Եվ հիմա մեր փոխօգնության խմբի մայրերը լիարժեք պատրաստ են այլ մայրերի հետ աշխատանք տանելու համար:

 

 

- Իսկ արդյոք միայն մայրերն ունեն իրազեկման ու օգնության կարիք, իսկ ընտանիքի մյուս անդամները:


-Երբ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա է ծնվում, ապա հիմնականում թիրախում հայտնվում է միայն մայրը, որին մեղադրում են ամեն ինչում, քանի որ  անիրազեկ են պատճառներից: Մայրերին լքում են շատ դեպքերում, բայց պետք է նրանք լինեն ինքնահաստատված, որ ուժ ունենան առաջ գնալու: Եթե մայրը լինի ուժեղ և տեղեկացված, ապա մյուսներին ևս կիրազեկի: Հասարակությունը  իր սխալ վերաբերմունքն ունի թե՛ հաշմանդամ երեխայի, թե՛ նրա մոր նկատմամբ: Առաջին զգացումը խղճահարությունն է, քանի որ կարծում են, թե հաշմանդամներն անպետք մարդիկ են,  բայց իրականում շատ դեպքերում աշխատունակությունը  կախված չէ հաշմանդամությունից:

 

- Դուք ընդգրկված եք ԱՍ մրցանակաբաշխության «Տարվա լավագույն հասարակական գործիչ» անվակարգում, ի՞նչ կասեք այս մասին:


-Շատ հաճելի է, որ որպես հասարակական գործչի ինձ արդեն ճանաչում են,  բայց հավատացեք,  իմ համար կարևոր է մեր կատարած աշխատանքներն ու տված արդյունքները, քան ճանաչվելը:   Ուրախ եմ, որ արդեն  տեղյակ են «Հայ Մայրեր»-ի ծավալած գործունեությունից, մրցանակ ստանալն էլ ավելի հաճելի կլինի,բայց երբ խոսքը գնում է քվեարկության արդյունքում եկող հաղթանակի մասին, ապա ասեմ, որ անձնական էջում դրված նկարները միշտ ավելի շատ մարդ է հավանում, քան մրցանակաբաշխությունների քվեներն են լինում: Չգիտեմ, թե ինչից է դա:

 

 

 

Արմինե Բրսոյան

Նույն շարքից