Հայաստան Տնտեսություն 

Փետրվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 % գնանկում. ԱՎԾ

analitik.am

2015թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.7% գնանկումով: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ԱՎԾ-ի` պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների ընդհանուր մակարդակի՝ համապատասխանաբար 0.2% և 0.7% հավելաճ:

2015թ. փետրվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.2%, ծառայությունների սակագներինը՝ 100.8%:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 0.9-0.1%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.5% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:

Նույն շարքից