Միջազգային 

Հայտնի են Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հետ օդային հարվածներ հասցնող երկրների անունները

analitik.am

 Սիրիայի տարածքում ԻԼԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հետ օդային հարվածներին մասնակցել են 5 արաբական երկրներ՝ Հորդանանը, Բահրեյնը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Քաթարը գործողությունների ժամանակ միայն օժանդակող դեր է կատարել:


Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը և համախոհ երկրների ուժերը Սիրիայում ռազմական գործողություններ կսկսեն ԻԼԻՊ-ի դեմ՝ օգտագործելով տարբեր տեսակի կործանիչներ, ռմբակոծիչներ և հրթիռներ:


ՆԱՏՕ-ն իր հերթին հայտարարել է, որ իր ուժերը չեն մասնակցել օդային հարվածներին: Մեծ Բրիտանիան նույնպես հայտարարել է, որ չի մասնակցել ռազմական գործողություններին:

Նույն շարքից