Միջազգային 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները տվել են իրենց համաձայնությունը հանդիպելու համար

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն տվել են իրենց համաձայնությունը Փարիզում հանդիպելու համար: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:


Նրա խոսքերով, այդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտմեմբերի երկրորդ կեսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:


«Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր անում է ամեն հնարավորը այս հակամարտության կարգավորման համար և կարծում է, որ եկել է հակամարտությունը լուծելու ժամանակը»,-ասել է դիվանագետը:

Նույն շարքից