Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը՝ գեղեցիկ գոլի հեղինակ

analitik.am

Ֆուտբոլի Մակեդոնիայի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում այդ երկրի բազմակի չեմպիոն  Սկոպյեի «Վարդարը» հյուրընկալելիս 1:0 հաշվով առավելության հասավ  Ստիպի «Բրեգալնիցայի» նկատմամբ:
34-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Նա փայլուն իրացրեց տուգանային հարվածը:
Դաշյանը, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, իսկ 18-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը խաղընկերոջը փոխարինեց 29-րդ րոպեին:

 «Վարդարը» վաստակած 30 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մերձակա հետապնդողը՝ 2-րդ տեղում ընթացող Սկոպյեի «Ռաբոտնիչկիին» հետ է մնում 8 միավորով:

Հոկտմբերի 29-ին կայանալիք 13-րդ տուրում հայ ֆուտբոլիստների թիմը  հյուրընկալելու է Տետովայի «Տետեքսին», որը դեռևս  առաջնությունում հաղթանակ չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Նույն շարքից