Սպորտ 

Հայաստանի շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում վստահ հաղթանակ է տարել

analitik.am

Չինաստանում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 21-ին կայացան երրորդ տուրի պարտիաները: Հայաստանի թիմը 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել եգիպտուհիների նկատմամբ:

 

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան պարտիաներն ավարտել են հաղթանակով, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է:

 

Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստուհիները պարտվել էին չինուհիներին, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղացել օլիմպիական չեմպիոն Ռուսաստանի հետ:

Նույն շարքից