Սպորտ 

Հայաստանի երիտասարդ երկու բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց

analitik.am

Զագրեբում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երրորդ օրը ռինգ դուրս եկած Հայաստանի երկու բռնցքամարտիկ վստահորեն հաղթանակ

գրանցեց իր օգտին և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

49 կգ քաշային կարգում Ալեն Դանիելյանը 3:0 (30:27, 30:27, 30:26) հաշվով առավելության հասավ Բելառուսի  ներկայացուցիչՎլադիսլավ Կալյանցի նկատմամբ: Նրա

հաջորդ մրցակիցը հունգարացի Դավիթ Կովաչն է:

Այս քաշային կարգում հայտավորված  Ուկրաինայի հավաքականի անդամ Ժան Գասպարյանցը 0:3 հաշվով պարտվեց անգլիացի Նիալ Ֆարրելին:

Գերմանիայի պատվիրակ, 81 կգ քաշային Տարոն Հանեսյանը չկարողացավ հաղթել լեհ  Մաչեյ Ժուրավսկիին և 0:3 հաշվով տանուլ տվեց հանդիպումը:

Նույնպիսի բախտի արժանացել ևս մի հայազգի բռնցքամարտիկ` Բուլղարիան ներկայացրած 69 կգ քաշային Ռոբերտ Չամասարյանը` 1:2 հաշվով զիջելով անգլիացի Ռուբեն

Արովսմիթին:

Իսկ ահա,  Հայասատանի ներկայացնող 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը  3:0 (30:27, 29:28, 29:28) հաշվով պարտության մատնեց լիտվացի Առլանդաս Տարասկչիչուսին:

Նա  հաջորդ փուլում  ուժերը կչափի Բելառուսի ներկայացուցիչ Ռոման Կարաչանի հետ:

Նույն շարքից