Գիտություն 

Հայաստանի 65 դպրոցներին ռուսաց լեզվի դասագրքեր են տրամադրել ՌԴ դեսպանատանը

analitik.am

Ռուսաստանի դեսպանատանը այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ 65 հայկական դպրոցներին ռուսաց լեզվի եւ գրականության վերահրատարակման եւ փոխանցմանը նվիրված հանդիսավոր միջոցառում:

Անհրաժեշտ է նշել, որ վերոնշյալ դպրոցներից 34-ը գտնվում են Երեւանում: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության, «Ռուսկի միր» հիմնադրամի եւ Հայաստանի ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցացիայի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Ռուս դեսպանի խոսքով՝ դասագրքերը մշակվել եւ հրատարակվել են Հայաստանում, ինչը մի կողմից թույլ է տվել զգալիորեն նվազեցնել դասագրքի ինքնարժեքը, իսկ մյուս կողմից՝ հայկական հրատարակչություններին ապահովել աշխատանքով:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, իր հերթին նշեց, որ ռուսաց լեզվի խորացումը հայ երիտասարդությանը թույլ կտա բաց անել հոգեւոր արժեքների ռուսական աշխարհի դռները:

Նույն շարքից