Գիտություն 

Հայաստանի 10 դպրոցներում ազգագրական երգ ու պար կդասավանդվեն

analitik.am

Կրթության եւ գիտության նախարարի հրամանով 2014թ.-ից Հայաստանի 10 դպրոցներում ազգագրական երգերի եւ պարերի դասավանդման պիլոտային ծրագիր կիրականացվի, ինչպես նաեւ կկազմակերպվի այդ դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը: Այդ մասին այօր՝ սեպտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ երգի եւ պարիվ ուուցմանը շաբաթական 1,5 ժամ կտրամադրվի: «Ծրագրի նպատակը երեխաներին ազգային մշակույթին մոտեցնելն է, ծրագիրը նաեւ լուծում է հայկական ինքնության պահպանման խնդիրը», - նշեց Նարինե Հովհաննիսյանը: Նա նաեւ հավելեց, որ տվյալ գաղափարը հասարակության եւ մանկավարժների շրջանում մեծ խանդավառություն է առաջացրել: Պիլոտային ծրագիրն իրականացնող 10 դպրոցների թվում են Աբովյան քաղաքի թիվ 5 դպրոցը, Արմավիրի հիմանական դպրոցը եւ Երեւանի 8 դպրոցներ: Ազգագրական պարերի եւ երգերի ուսուցումը կանցկացվի 5-7-րդ դասարաններում, հաղորդեց Նարինե Հովհաննիսյանը:

Նույն շարքից