Հայաստան 

Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը. Էդվարդ Նալբանդյան

analitik.am

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։

 


Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։

 

 

Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։

Նույն շարքից