Քաղաքականություն 

Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում 2-րդ տեղում է, ըստ ԵՄ մուտքի վիզա տրամադրելու մերժումների թվի

analitik.am

Հայաստանը նախկին Խորհրդային միության երկրների ցուցակում երկրորդ տեղում է, որի բնակիչներին առավել հաճախ են մերժում ԵՄ մուտքի վիզա տրամադրելու հարցում: Տվյալները ներկայացվել են վիզային ռեժիմի ազատականացման մասին վերջին ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է Թբիլիսիի Լիբերալ ակադեմիայում:

 

 

Ինչպես գրում է «Democracy & Freedom Watch»-ը, ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների, այդ թվում նաեւ Ռուսաստանի բնակիչներին վիզա տրամադրելու հարցում մերժումների տոկոսը 2013թ.-ին առավել բարձր էր Վրաստանում՝ 12 տոկոս: Այնուհետեւ Հայաստանը՝ 11 տոկոս, Ադրբեջանը՝ 4,2 տոկոս, Ուկրաինան՝ 1,9 տոկոս եւ Բելառուսը՝ 0,8 տոկոս:

 

 

2013թ.-ին Եվրոպական Միությունը 16 298 225 վիզա է տրամադրել ողջ աշխարհում: 143 մլն բնակչությամբ Ռուսաստանի 6 901 421 քաղաքացի է վիզա ստացել՝ 42,3 տոկոսը: Արեւելյան գործընկերության երկրներից ամենամեծ տոկոսն ունի Ուկրաինան՝ 9,6 տոկոս: Հաջորդում են Բելառուսը՝ 4,7 տոկոս, Վրաստանը՝ 0,4 տոկոս, Ադրբեջանը՝ 0,36 տոկոս, Մոլդովան՝ 0,3 տոկոս եւ Հայաստանը՝ 0,2 տոկոս:

Նույն շարքից