Առողջապահություն 

Հայաստանը բանակցում է ԱՀԿ-ի հետ համապատասխան սակագնային պարտավորությունների փոփոխման վերաբերյալ

analitik.am

 Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու առնչությամբ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ բանակցություններ են անցկացվում ՀՀ-ի համապատասխան սակագնային պարտավորությունների փոփոխման վերաբերյալ:


Այս մասին նշված է Եվրասիական տնեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրում:


Նշված բանակցություններն անցկացվում են դրա համար լիազորված պատվիրակության հրահանգների հիման վրա: Պատվիրակության կազմը եւ հրահանգները հաստատվում եւ, անհրաժեշտության դեպքում, ճշգրտվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:


Բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մինչեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում դրանց վերջնական ընդունումը, հավանություն են ստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:


Նշված պայմանավորվածություններին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնում կատարվում են համապատասխան փոփոխություններ:


Հայաստանի Հանրապետության՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության Աշխատանքային խմբի զեկույցում ընդգրկված ՀՀ պարտավորությունները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների վրա:

Նույն շարքից