Հայաստան 

Հայաստանը ԱլԳ շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել ԵՄ հետ համագործակցությունը

analitik.am

Նոյեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվեցին 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները: Այս մասին  հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

 

Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, խոսեց ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի ու արդյունքների, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափով կատարված ու ծրագրված աշխատանքների մասին:

 

Կարեն Նազարյանն անդրադարձել է նաև 2015թ. մայիսին Ռիգայում նախատեսվող Արևելյան գործընկերության գագաթաժողովին։

Նույն շարքից