Հայաստան 

Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, բայց մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի.Ս. Օհանյան. azatutyun.am

analitik.am

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է հայկական զինուժի կողմից ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը։ Այս մասին տեղեկացնում էazatutyun.am-ը։
 

Հայկական կողմը կուժեղացնի հսկողությունը առաջնագծում՝ հակահարված տալով հակառակորդի ցանկացած սադրանքի, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով հայկական զինուժի՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը։
 

«Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», - ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակ։

«Այս պարագայում առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը՝ դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, որոնք ուղղված են լինելու հրադադարը խախտողներին», - ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի մոտ «ընդունված չէ կացնահարել, կազմակերպել դավադրություններ, բայց մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի»։

«Մանրամասները՝ այստեղ։

Նույն շարքից