Ռազմական 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 8000 կրակոց. ՊԲ

analitik.am

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

 

Ինչպես հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Նույն շարքից