Առողջապահություն 

Գինձի բուժական հատկությունները

analitik.am

Համեմը, նույնն է` գինձը (coriandrum), հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Պոլիգամ բույս է։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Հովանոցավոր ծաղկաբույլերի եզրային ծաղիկներն ավելի մեծ տրամագիծ ունեն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։ Համեմի հայրենիքն արևմտյան Ասիան է, բնության մեջ հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։ Հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերևների հզոր վարդակ։ Համեմը պատկանում է լավագույն մեղրատու բույսերի շարքին։ Մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլ նաև կատարում են խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է համեմի բարձր պտղաբերությանը։ Ծաղկման շրջանում մեղվափեթակները տեղափոխում են համեմի հոծ դաշտին մոտ։ Մեկ հեկտարի մեղրատվությունը տատանվում է 120-200 կգ սահմաններում, իսկ բարենպաստ պայմանների դեպքում` 300 կգ և ավելին։ Մեղրը պարունակում է զգալի քանակությամբ եթերային յուղեր, որոնք ունեն յուրահատուկ սուր բուրմունք և համ։ Բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս հետո, ունի սաթի գույն։ Խորհուրդ է տրվում` որպես մարսողությունը լավացնող, վերքամոքիչ միջոց` հատկապես թութքի դեպքում. 1ճ/գ մեղրը լուծեք 200 մլ կաղամբի թարմ հյութի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Մշակեք թութքի վերքը մեղրի և բազուկի հյութի կամ մեղրի և բուսայուղի` (1։1) խառնուրդով։ 

Մեղրը լուծեք կորյակների բուժման համար նախատեսված թուրմերի մեջ, օրինակ, 1 ճ/գ եղեսպակի թուրմը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, լուծեք 1 թ/գ համեմի մեղր։ Դրեք թրջոց։ Համեմի պտղի կիրառումը տնտեսության մեջ Պտուղն օգտագործում են լիկյորների, օղու, երշիկեղենի, իսկ Գերմանիայում և Անգլիայում` գարեջրի արտադրության մեջ։ Որպես որդաթափ միջոց` խառնում են ձիերի` 10-25գ, խոզերի և կովերի` 5-10գ, շների` 0,2գ-2գ կերի մեջ։ Վերամշակումից հետո առաջացած թափոններով կերակրում են կենդանիներին։ Պտղից ստանում են բուսայուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։ Պտղի եթերային յուղի բուժիչ հատկությունները Մինչև ծաղկման շրջանը բույսի մեջ պարունակվում են ալդեհիդներ, որոնք ունեն տհաճ հոտ։ Դա է պատճառ հանդիսացել, որ բույսն անվանվել է «կորիանդր», հունարեն` «փայտոջիլ» բառից։ Համեմը պտղաբերում է ոչ հավասարաչափ. հասունացող պտուղներում սկսում է ավելանալ եթերային յուղը, որի քանակությունը տատանվում է 0,8-1,5% սահմաններում։ Եթերային յուղը (Օleum Coriandri) պարունակում է ալիֆատիկ սպիրտ լինալոոլ` 60-70%, նաև գերանիոլ, օրգանական թթուներ, չնչին քանակությամբ ալդեհիդ և այլն։ Յուղն անգույն է կամ բաց դեղին։ 

Մինչև ծաղկման շրջանը բույսի մեջ պարունակվում են ալդեհիդներ, որոնք ունեն տհաճ հոտ։ Դա է պատճառ հանդիսացել, որ բույսն անվանվել է «կորիանդր», հունարեն` «փայտոջիլ» բառից։ Համեմը պտղաբերում է ոչ հավասարաչափ. հասունացող պտուղներում սկսում է ավելանալ եթերային յուղը, որի քանակությունը տատանվում է 0,8-1,5% սահմաններում։ Եթերային յուղը (Օleum Coriandri) պարունակում է ալիֆատիկ սպիրտ լինալոոլ` 60-70%, նաև գերանիոլ, օրգանական թթուներ, չնչին քանակությամբ ալդեհիդ և այլն։ Յուղն անգույն է կամ բաց դեղին։ 

Լինալոոլը և հերանիոլն օգտագործվում են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայքային արտադրությունում։ Դրանք ունեն մանուշակին, հովտաշուշանին, վարդին, նույնիսկ կիտրոնին բնորոշ բուրմունք։ Կորիանդրի յուղն արտադրական ծավալների չափով զիջում է միայն վարդի և նարդոսի յուղերին։ Լայն կիրառում ունի օծանելիքի արտադրությունում։ Կորիանդրի յուղի հիմքի վրա ստացված միջոցները կիրառում են կորյակների, մաշկի բորբոքումների և թեփոտման, աչքերի ստորին կոպերի այտուցման դեպքում, մաշկը սպիտակեցնելու համար։ Օգտագործում են մաշկի տարիքային փոփոխությունները դանդաղեցնելու, ճարպոտ, բարակ և ներկված մազերի խնամքի համար։ 2012թ. օգոստոսին «The Dayli Mail» պարբերականը գրել է. «Պորտուգալիայի University of Beira interior բժշկական կենտրոնի մասնագետները կարծում են, որ համեմի սերմի յուղը նպաստում է սալմոնելի, աղիքային ցուպիկի և թվով 10 այլ բակտերիաների հարուցած հիվանդությունների բուժման ընթացքին»։ Նման հայտարարություն է արվել նաև 2004-ին։ ԱՄՆ գիտնականները համեմի տերևում հայտնաբերել են մի քանի բուսական ծագում ունեցող հակաբիոտիկներ, որոնցից մեկը (անվանել են դոդեցենալ) ավելի ազդեցիկ է, քան գենտամիցինը։

Նույն շարքից