Հասարակություն 

Համաչափ զարգացող Երևանի տեսլականը մեր բոլորի ջանքերով է իրողություն դառնում. Տ. Մարգարյան

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Այսօր աշխատանքային շրջայցով Նուբարաշեն վարչական շրջանում էի, որտեղ մեր համաքաղաքացիների հետ շփման հնարավորություն ունեցա և մի շարք կարևոր միջոցառումների մասնակցեցի։ Նախ բնակիչների հետ միասին կատարեցինք հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացումը՝ կիսելով հատկապես փոքրիկների ուրախությունը կառուցված ֆուտբոլային խաղադաշտի և տեղադրված մանկական խաղերի համար։ Ապա այցելեցի Նուբարաշենի 11 փողոցի հարակից բարեկարգված այգու հատվածը՝ ստուգելով հանգստի կազմակերպման համար իրականացված աշխատանքների որակն այստեղ։ Շրջայցի շրջանակում այցելեցի նաև Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիր, որը այս տարվա շինբարեկարգման ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է։ Իսկ շրջայցի ավարտին շրջեցի Նուբարաշենի հիմնանորոգված երաժշտական դպրոցի հարկաբաժիններով և ծանոթացա կատարված աշխատանքներին՝ զրուցելով աշխատակիցների ու դպրոցի սաների ծնողների հետ: Հաճելի էր հանդիպել ձեզ հետ, սիրելի՛ նուբարաշենցիներ։ Շնորհակալություն ձեր ջերմության համար։ Համաչափ զարգացող Երևանի տեսլականը մեր բոլորի ջանքերով է իրողություն դառնում»:

Նույն շարքից