Վերլուծական 

Համաշխարհային ֆինանսական շուկայի ճգնաժամը և ոսկու շուկան. (Մաս 1)

analitik.am

Անցյալ շաբաթ ֆինանսական աշխարհում բավականին կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Մարտի 20-ից դադարեցրեց իր աշխատանքը Լոնդոնյան ոսկու ֆիքսինգը  (London Gold Fix - LGF) , որը զբաղվում էր ոսկու գնի ֆիքսման համակարգերով: LGF-ը ստեղծվել էր  1919թ-ին, և ընդամենը մի քանի տարի էր մնացել իր հարյուրամյակը նշելու համար:  

 


LGF-ի գործունեությունը բավականին պարզ էր՝  ոսկու գները սահմանվում էին լոնդոնյան շուկայի մի քանի հեղինակավոր ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ, ովքեր ոսկու գնման և վաճառքի հայտեր էին ներկայացնում: Գինը ֆիքսվում էր այն ժամանակ, երբ ոսկու առաջարկի և պահանջարկի ընդհանուր ծավալը համընկնում էր՝ հենց այդպես էլ ստեղծվում էր  «հավասարակշռող գին»:

 


Տասնամյակների ընթացքում LGF-ը համարվում էր համաշխարհային շուկայում ոսկու գնի սահմանման իդեալական գործիք, սակայն մեխանիզմի թերությունների մասին չէր խոսվում:

 


Խնդիրներ միշտ էլ եղել են, որոնք վերջին 10-20  տարում սկսեցին անհանգստություններ պատճառել:

 

1970-ից սկսած, երբ Բրետտոն Վուդսյան համակարգի ապամոնտաժում տեղի ունեցավ, ոսկին դե յուրե դադարեց մոնետարային մետաղի  գործառույթ իրականացնել և դարձավ սովորական փոխանակային ապրանք:  Նման պայմաններում, տրամաբանական  կլիներ ոսկու առևտուրը կարգավորել ապրանքների շուկայում գործող կանոններով: Հենց այս պատճառով էլ վերջին տասնամյակում  LGF-ը կարծես անախրոնիզմ լիներ, հին համակարգ,  որը ինչ-որ չափով լրացնում էր, ինչ-որ չափով փոխարինում գունավոր և թանկարժեք մետաղներով զբաղվող սովորական առևտրային հարթակներին:

 

 

 

Որոշ փորձագետներ պնդում էին, որ LGF-ը Ռոտշիլդների համար գերազանց գործիք է՝ ոսկու շուկան կառավարելու համար: Նշենք, որ  ոսկու ստանդարտը ստեղծվել է  19-րդ դարում Ռոտշիլդների ջանքերի շնորհիվ: Նապոլեոնական պատերազմներից հետո այս ընտանիքի ձեռքում էր կենտրոնացել եվրոպական ոսկու հիմնական մասը, իսկ ոսկու ստանդարտը նպաստեց նրանց գերհարստացմանը, քանզի  թանկարժեք մետաղի նկատմամբ ձևավորում էր կայուն պահանջարկ:   Ռոտշիլդները չէին վաճառում այդ ոսկին պետությունների ԿԲ-ներին կամ գանձարաններին, այլ տալիս էին ոսկու կրեդիտների տեսքով:

 

Առաջին համաշխարհային պատերազմը որոշ ժամանակով կանգնեցրեց ոսկու ստանդարտի մեխանիզմի գործունեությունը, ինչի արդյունքում էլ Ռոտշիլդները 1919  հիմնեցին LGF-ը՝ շարունակելով կառավարել համաշխարհային ոսկու շուկան Լոնդոնյան ոսկու ֆիքսինգի մեխանիզմի միջոցով:   

 

 

Ոսկու  համաշխարհային շուկայում հայտնի «ոսկյա հնգյակի»  հիմնական անդամը  Ռոտշիլդների լոնդոնյան բանկն է՝ N M Rothschild & Sons, որը ստեղծվել է 19-րդ դարի սկզբին Նատան Ռոտշիլդի կողմից: Հնգյակի մնացած անդամները նույնպես թելերով կապված են Ռոտշիլդների հետ: Կարելի է ասել, որ LGF-ը Ռոտշիլդների  ընտանեկան բիզնեսն էր:  

 


Ճիշտ է ՝ 2003-ին  N M Rothschild & Sons բանկը դուրս եկավ LGF-ից, սակայն դա չի նշանակում, որ Ռոտշիլդները թողեցին ոսկու առևտրի կառավարումը:    Նրանք շարունակում էին կառավարել LGF-ի գործունեությունը:  Այս ընթացքում ոսկու շուկայում մի շարք չարաշահումներ տեղի ունեցան: Ամեն վարկյան իրավիճակը կարող էր դուրս գալ կառավարումից և համաշխարհային սկանդալ առաջանար: Հենց այդ պատճառով էլ Ռոտշիլդները  դուրս եկան LGF -ից և սկսեցին ստվերում գործել:

 


2003թ-ին աշխարհում ոսկու հետ կապված բավականին հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան, որոնց հետ կապված տեղեկությունները Ռոտշիլդներին պատկանող ԶԼՄ-ները ամեն կերպ քողարկում էին:  Հենց այդ ժամանակահատվածում իրագործվեցին այսպես կոչված «վոլֆրամյան ոսկու» գործարքները, բայց այդ գործարքների մասին տեղեկությունները հայտնվեցին ԶԼՄ-ներում միայն տաս տարի անց:

 


LGF-ի հետ կատարվող վերջին դեպքերը կապված են համաշխարհային «փողի տերերի»՝ Ռոտշիլդների և Ռոկֆելերների կլանների կողմից տարվող խաղի հետ, որտեղ Ռոտշիլդների հիմնական խաղադրույքը ոսկին է, իսկ Ռոկֆելերներինը՝ դոլարը:

 

Այն մասին, թե ի՞նչ ազդեցություն կունենա համաշխարհային այս երկու խոշորագույն մագնատների, ովքեր միմյանց համար և մրցակից են, և գործընկեր, խաղը համաշխարհային ընդհանուր ֆինանսական վիճակի, ինչպես նաև ՀՀ-ի վրա հաջորդ հոդվածներում:



 

Շարունակելի

Նույն շարքից