Հասարակություն 

Հակոբ Ինջիղուլյանն այս պահին Ռումինիայում է

analitik.am

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ռումինիայում՝ փախստականների համար նախատեսված ճամբարում, իսկ ծնողները մի քանի օր շարունակ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում են իրենց որդու հետ: Այդ մասին Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ հավելելով, որ Skype-ով զրուցում են եղբոր հետ, սակայն տեսախցիկի բացակայության պատճառով չեն կարողանում տեսնել նրան: 

Հակոբի եղբայրը նշեց, որ իրենց համար այս պարագայում ամենակարևորն այն է, որ եղբոր հետ զրուցում են, ձայնը լսում և որ նա այլևս Ադրբեջանում չէ:

Նույն շարքից