Հարցազրույց 

Կրթության որակը միանշանակորեն գոհացուցիչ չէ. Անահիտ Բախշյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

 

Մեզ հետ զրույցում տիկին Բախշյանը նախ շնորհավորեց կրթության ոլորտի ներկայացուցիչների, աշակերտների և ուսանողների Սեպտեմբերի 1-ը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրիս գործունեությունից և ներդրած ջանքերից է կախված կրթության որակը: Նրա խոսքով, կրթությունը սյուն է, որի ամրացման գործը յուրաքանչյուրինս է և այդ գործին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ:

 

-Տիկին Բախշյան, Դուք, որպես կրթական ոլորտին անմիջականորեն մոտ կանգնած մարդ, գոհացուցի՞չ եք համարում կրթության որակը Հայաստանում:

 

-Իհարկե ոչ: Կրթության որակը միանշանակորեն գոհացուցիչ չէ: Հասարակությունը ևս դժգոհ է հանրակրթության որակից: Իսկ դրա պատճառները մի քանիսն են, պարզապես տոնական օրով չեմ ուզում բացասական բաներ խոսել, սառը ցնցուղի էֆեկտ ապահովել::

 

-Ի՞նչ եք կարծում, որքանով գնահատված է հայ ուսուցիչն այսօր:

 

-Պետությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի մանկավարժն իրեն գնահատված զգա: Պետք է բարձրացնել ուսուցչի աշխատավարձը, որպեսզի նա իր գործին էլ ավելի մեծ նվիրումով ու ոգևորվածությամբ մոտենա:

 

-Տիկին Բախշյան, ո՞ր կրթական մոդելն է Ձեզ համար առավել ընդունելի՝ շատերի կողմից անփոխարինիլի համարվող խորհրդայինը, թե արդիականը:

 

-Խորհրդային մոդելն ինձ համար միանշանակորեն ընդունելի չէ: Խորհրդային կրթությունը ծառայում էր խորհրդային կարգերին: Հիմա ժամանակները փոխվել են, մեզ այժմ ստեղծագործ, սեփական կարծիք ունեցող սերունդ է պետք:

Նույն շարքից